Սպիտակ տանը չեն պլանավորում հանդիպում Պուտինի հետ
ԱՄՆ Նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ ինքը ոչինչ չգիտի տարեվերջին ԱՄՆ -ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի նոր հանդիպման հնարավոր նախապատրաստությունների մասին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ես չգիտեմ, թե որոնք են նախագահ Պուտինի ճանապարհորդական ծրագրերը, և ես ոչինչ չունեմ մեր կողմից ճանապարհորդական ծրագրերի մասին զեկուցելու»,-ասել է Փսակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ այս տարվա երկու նախագահների հանդիպումը «այս կամ այն ձևաչափով միանգամայն իրական է»: