Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրում
Մամուլ

Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այն բանից հետո, երբ գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը դուրս մղվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի ցանկից՝ իր մասը զիջելով ռուսական պատրոնաժով աշխատող, «Գեոպրոմայնինգի» դուստր Արդյունաբերական ընկերությանը, կոմբինատի գլխավոր տնօրենի աթոռը թափուր է: Որպես ամենահավանական թեկնածու մինչև կիրակի օրը նշվում էր ՔՊ անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը:

ՏԻՄ ընտրություններում նա Սյունիքի համակարգողի դերն էր ստանձնել և ներկա էր գտնվում ՔՊ թեկնածուների ու համայնքների բնակիչների նախընտրական հանդիպումներին: Սակայն Գորիսում և Մեղրիում ՔՊ-ի խայտառակ պարտություններից հետո, կարծես, Ավինյանի թեկնածությունը կասկածի տակ է հայտնվել, և չի բացառվում, որ ԶՊՄԿ տնօրենի աթոռն առաջարկվի այլ ՔՊ-ականի՝ մեզ հայտնեց ԶՊՄԿ-ին մոտ աղբյուրը:

Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, թե ինչու պետք է ՀՀ կառավարությունը նշանակի կոմբինատի տնօրենին: Չէ՞ որ նա բաժնետոմսերի ընդամենը 15 տոկոսի տերն է, և նույն Արդյունաբերական ընկերությունը, որն իր 60 տոկոսից 25-ը տվել է Հայաստանին, պետությունից ավելի մեծ բաժին ունի՝ 35 տոկոս: Հենց այստեղ է թաքնված շան գլուխը:

Ըստ ամենայնի, Արդյունաբերական ընկերությունը կառավարության հետ նաև տնօրենի հարցում է համաձայնության եկել: ԶՊՄԿ 15 տոկոս բաժնետերը դառնալուց բացի, Արդյունաբերական ընկերությունը Փաշինյանին է հանձնել տնօրեն նշանակելու իրավունքը: Իսկ կառավարությունն օգնել է նրան 60 տոկոսի տեր դառնալ, պայմանով, որ Ավինյանը պետք է գնա քաղաքական խնդիրներ լուծելու, մարզը նախկինների «տակից» հանելու: Չի կարելի բացառել, որ ռուսական կողմի հետ ևս քաղաքական պայմանավորվածություններ կան, որոնց մասին չի ասվում:

Այս դեպքում գործարքը, որը պաշտոնապես ներկայացվում է որպես ռուսական ընկերության կողմից բարեգործություն, նվիրատվություն, ավելի հասկանալի է դառնում: Թե չէ ո՞ր բիզնեսմենն է հանքարդյունաբերության բաժնետոմսեր նվիրում պետությանը: Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք պետությունն է այս 15 տոկոս բաժնեմասի տերը, թե՞ մի խումբ մարդիկ, որոնք այսօր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Ոչինչ չի արգելում նրանց՝ մի հիանալի օր ԶՊՄԿ բաժնետոմսերը վաճառել իրենց մտերիմ գործարարներից մեկին: Կարող ենք եզրակացնել, որ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, որի արդյունքում նախկինների տակ եղած բիզնես էլիտան փոխարինվում է նոր բիզնես էլիտայով:

ՀԳ. Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Ի դեպ, վարչապետի խոսնակը ՀՀ կառավարության ամենաանհասանելի աշխատակիցն է դարձել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում