«Բարսելոնա»-ն դուրս կգա Պոլ Պոգբայի համար պայքարից
Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբային։ Ինչպես նշում է Goal.com-ը՝ կատալոնական ակումբը ամենայն հավանականությամբ դուրս կգա այս պայքարից, քանի որ չի կարող տարեկան մոտ 17 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Պոգբային։
Ընդգծենք, որ ֆրանսիացու համար պայքարում են նաև «Ռեալ»-ն ու «Յուվենտուս»-ը։