Իրանը Ռուսաստան կուղարկի 9 տոննա հարստացված ուրան
Իրանական կողմը մտադիր է մոտակա օրերին Ռուսաստան արտահանել 9 տոննա հարստացված ուրան:
Այդ մասին, Interfax-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Մոտակա օրերին մենք Ռուսաստան կարտահանենք մոտ 9 տոննա հարստացված ուրան»,- ասել է նա:
Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ այդ հայտարարությունը արված է այն շրջանում, երբ Իրանը սահմանափակումներ է մտցնում իր ատոմային ծրագրում՝ համապատասխան պայմանավորվածությունների, որոնց հասել են միջազգային «Վեցնյակի» միջնոդների միջոցով: