Իսրայելը 1,5 մլրդ դոլար կհատկացնի իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումների համար
Իսրայելի կառավարությունը1,5 մլրդ դոլար է հատկացրել իրանական միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու համար: Այս մասին հայտնում է Իսրայելի 12-րդ ալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս տարի 1 միլիարդ դոլար կծախսվի Իրանի վրա հավանական հարձակման համար, իսկ հաջորդ տարի՝ 500 միլիոն դոլար: Ակնկալվում է, որ միջոցները կուղղվեն ինքնաթիռներին, հետախուզության հավաքագրմանը և լրացուցիչ միջոցներին՝ միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար:
Հաղորդվում է, որ հետախուզությունը կիրականացվի արբանյակների օգնությամբ: Իսրայելը հույս ունի, որ այս ծախսերը կհաստատվեն նոյեմբերին: