ԱՄՆ-ն կշարունակի Սև ծովում աջակցել Ուկրաինային. Պենտագոնի ղեկավար
Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Ուկրաինային՝ Սև ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
«Դուք կարող եք հույս դնել մեր վրա, որ կշարունակենք մեր աջակցությունը: Այս Տարածաշրջանը մեզ համար շատ կարևոր է:
Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին այս տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում», - ասել է Օսթինը` Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ բանակցություններից հետո։