1 օրում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 1015 մարդ
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է «COVID-19»-ի 33,740 նոր դեպք։ Պանդեմիայի ամբողջ ընթացքում հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 8 միլիոնը, հայտնում է օպերատիվ շտաբը: 1 օրում 1015 մարդ մահացել է կորոնավիրուսից։
Սա նոր բարձր ցուցանիշ է համաճարակի սկզբից ի վեր: Երկրում ընդհանուր առմամբ մահացել է 225 325 մարդ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում օրական «COVID-19»-ով հիվանդների մահացության նոր առավելագույն ցուցանիշը 1002 է։