Թուրքիայի և Հունաստանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հունաստանի ափերի մոտ: Այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզում՝ Հերակլիոն քաղաքից 308 կմ դեպի արևելք։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 60 կմ խորության վրա: Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը հայտնել է երկրի հարավում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում 36 կմ խորության վրա, Անթալիա նահանգի Կաշ առողջարանային քաղաքից 190 կմ հեռավորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: