Միլոշ Զեմանն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում կատարել իր նախագահական պարտականությունները
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները։ Այս մասին հայտարարել է երկրի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:
Նա վկայակոչել է Պրահայի ռազմական համալսարանական հիվանդանոցի եզրակացությանը, որտեղ Զեմանը բուժվում էր մոտ երկու շաբաթ:
«Զեմանի առողջության երկարաժամկետ կանխատեսումը «չափազանց անորոշ» է, և առաջիկա շաբաթներին նրա աշխատանքի վերադառնալու հավանականությունը «քիչ հավանական է»,-Չեխիայի Սենատի ղեկավարի խոսքը մեջբերում է «Deutsche Welle» պարբերականը:
Հոկտեմբերի 10-ին ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված 77-ամյա Զեմանի ճշգրիտ ախտորոշումը չի բացահայտվում, սակայն չեխական ԶԼՄ-ները գրում են, որ հոսպիտալացումը կարող է կապված լինել լյարդի խնդիրների սրման հետ: Քաղաքական գործիչը տառապում է շաքարախտով, նա շարժվում է սայլակով: