Հոկտեմբերի 26-ին Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին այսօր հաղորդել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:
«Սպասվում է, որ մեր նախագահը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան»,-ասել է Էրդողանի վարչակազմը:
Այցի ծրագիրն ու նպատակները դեռ հստակեցված չեն: