Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա
Այսօր` դեկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կմասնակցի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։