Իսկ ո՞վ է Գեղարքունիքի մարզպետը, որ ԶՈւ ամրաշինական աշխատանքների վերաբերյալ տեղեկություն հաղորդի. Տիգրան Աբրահանյան (տեսանյութ)
«Իսկ ո՞վ է Գեղարքունիքի մարզպետը, որ ԶՈւ ամրաշինական աշխատանքների հետ կապված՝ կարողանա տեղեկություն տրամադրել, որը կբավարարի կամ դրա հիման վրա ես կկառուցեմ իմ գնահատականները։ Դրա հասցեատերը ՊՆ է, ԶՈւ ԳՇ-ն, քաղաքական ղեկավարությունը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահանյանը՝ արձագանքելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հայտարարությանը, թե
«Մեր բանակն ամուր կանգնած է իր տեղում ու ոչ մի սադրանքի մենք չենք տրվում: Առաջիկայում բոլոր մեր դիրքերում ունենալու ենք տնակներ, որտեղ մեր զինվորները կունենան նորմալ կացարաններ։ Տնակների հարցը վերջնական կլուծվի մինչև մեկ ամսից»...
Նրա խոսքով՝ տնակը, կացարանը, պաշտպանական համակարգի դետալներից մեկն է միայն, դրա մեկ հարյուրերոդական մասը։
«Այն մարդիկ, որոնք տնակը դիտարկում են որպես պաշտպանական համակարգում անհրաժեշտ աշխատանքների իրականացում կամ ամբողջացում, կամ մոլորեցնում են մեր հասարակությանը, կամ ուղղակի չեն տիրապետում իրավիճակին»,-ընդգծեց պատգամավորը։