«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» կպայքարեն Մատիաս Դե Լիխտի համար
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատիաս Դե Լիխտի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի ծառայությունները առաջարկել է «Մանչեսթեր Սիթիին» և «Չելսիին»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ պաշտպանը դժգոհ է թուրինյան թիմում իր կարգավիճակից և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Ընդգծենք նաև, որ իտալական ակումբը պաշտպանին կվաճառի միայն 150 միլիոն եվրոյի դիմաց։