«Բարսելոնա»-ի և Ֆատիի միջև բանակցությունները մտել են փակուղի
Կատալոնական «Բարսելոնա»-ն ամեն կերպ ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Անսու Ֆատիի հետ, սակայն կողմերը կարծես թե համաձայնության չեն գալիս։
Ինչպես նշում է Goal.com-ը՝ Ֆատին ցանկանում է ակումբում մնալ ևս 2 տարի, սակայն կատալոնական թիմը ցանկանում է առաջարկել երկարաժամկետ պայմանագիր։
Ընդգծենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը Մեսսիի հեռանալով վերցրեց 10 համարի մարզաշապիկը։