«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել Նեմանյա Մատիչին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը «Բարսելոնա»-ի հետաքրքրության կենտրոնում է։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Իսպանական գրանդը թիրախավորում է ֆինանսական ցածր պահանջ ունեցող խաղացողներին` շարունակվող ֆինանսական ճգնաժամի պայմաններում, իսկ Ռոնալդ Կումանը ցանկանում է ուժեղացնել իր թիմի կիսապաշտպանությունը։
Հաջորդ ամառ Մատիչը կարող է վաճառվել 10 միլիոն ֆունտ ստեռլինգից պակաս գնով։ Կատալոնական ակումբը ցանկանում է գնել նրան։