ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալն այցելել է Բաքու
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Հասանովը հյուրերին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի պետական սահմանին տիրող իրավիճակի մասին:
Կոլոմինան իր հերթին հայտնել է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում համապատասխան աջակցություն ցուցաբերելու դաշինքի պատրաստակամությունը: