«Արսենալ»-ը ցանկանում է թիմ հրավիրել Լուկա Յովիչին
Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է ամեն կերպ ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Ինչպես նշում է Goal.com-ը՝ լոնդոնյան թիմը դիտարկում է գնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Լուկա Յովիչին։
Զինագործներն իրենց հերթին պատրաստ են բաց թողնել Ալեքսանդր Լակազետտին, ում ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ»-ը։
Հավելենք, որ Յովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլան»-ը։