Հնդկաստանում անձրևների հետևանքով զոհվել է 22 մարդ
Առնվազն 22 մարդ է մահացել սողանքների, ջրհեղեղների և փլուզման հետևանքով, որոնք շաբաթ օրվանից շարունակվում են Հնդկաստանի Կերալա նահանգի մի շարք շրջաններում:
Նահանգի կառավարության պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 13 մարդ զոհվել է Կոտայամ շրջանում, 9 մարդ զոհվել է Իդուկի շրջանում, ևս երկուսը համարվում են անհետ կորած: Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը դեղին վտանգի մակարդակ է հայտարարել նահանգի 11 շրջաններում: Նահանգում տարհանվել է առնվազն 5000 ընտանիք:
Եղանակային պայմանների պատճառով կառավարությունը նաև որոշել է դադարեցնել ուխտագնացությունը: