Տաջիկստանի հարավում ՀԱՊԿ անդամ երկրներն իրականացնում են զորավարժություններ
«Մարտական եղբայրություն-2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում Տաջիկստանի հարավում՝ Մոմիրակ և Հարբմեյդոն վարժարաններում, Աֆղանստանի հետ սահմանի մոտ, ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների «Էշելոն -2021», «Որոնում -2021» և «Փոխազդեցություն-2021» համատեղ վարժանքները: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Նշվում է, որ վարժանքներին մասնակցում է 4 հազար մարդ եւ ավելի քան 500 միավոր տեխնիկա: