Ադրբեջանը ապտակ հասցրեց եռանախագահներին ու գնաց իրավիճակի սրմանը
Էդվարդ Նալբանդյանը Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում անդրադարձել է լրագրողի հարցերին, թե այսօրվա հանդիպմանը եռանախագահները կտրուկ բարձրացրե՞լ են շփման գծում տանկերի ու հրետանու օգտագործման հարցը։
«Եռանախագահները և այսօր են դրել այդ հարցը, և իրենց հայտարարությունների մեջ են բարձրացրել։ Եթե վերցնենք այս տարվա հունվարից, համանախագահները հասցեական հայտարարություններ և կոչեր են արել, վերջինը՝ Բելգրադում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, որը բավականին կարևոր ձևաչափ է։ Ամեն տարի դեկտեմբերին այդ ձևաչափում եռանախագահները հանդես են գալիս հայտարարությամբ։
Այդ վերջին հայտարարության մեջ շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառման իմաստով։ Եվ պարզ է, թե ում էր դա ուղղված։
Ադրբեջանը, դրան ի պատասխան, փաստորեն, ապտակ հասցրեց եռանախագահներին ու գնաց տարբեր զինատեսակների օգտագործմամբ իրավիճակի առավել սրմանը։
Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին, քանի որ համանախագահներն ունեն միջազգային հանրության մանդատը և հանդես են գալիս նրանց անունից»,- նշել է նախարարը։