Կարմիր խաչի ղեկավարն ու Լավրովը խոսել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Քննարկվել է նաև երկկողմ համագործակցության այլ հարցեր: