Աֆղանստանում դպրոցները շուտով կբացվեն նաև աղջիկների համար
Աֆղանստանի անցումային կառավարության Ներքին գործերի նախարարության խոսնակ Քարի Սաիդ Խոստին ասել է, որ աղջիկների համար դպրոցներն ու համալսարանները շուտով կբացվեն: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
Այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին իշխանությունը Աֆղանստանում, դեռահաս աղջիկներին հրահանգ տրվեց դպրոց չհաճախել մինչև «ապահով ուսուցման միջավայրի» ստեղծումը:
Միջազգային համայնքները մտավախություն ունեին, որ թալիբները կարող են վերադառնալ իրենց կառավարման նախկին մոդելին, երբ կանանց և աղջիկներին արգելվում էր կրթություն և աշխատանք ունենալ: