«Ասեց` ես ձեր ցավը տանեմ, անկոտրում ժողովուրդ ջան». փաստաբանը գորիսեցիներին փոխանցեց Առուշանյանի խոսքերը (VIDEO)
Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար. ժողովուրդը տեր կանգնեց իր ձայնին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբանը։ Նա նկատեց, որ վաղուց այսքան ուրախություն չէր տեսել մարդկանց մեջ։
«Գորիսն ապացուցեց, որ ինքը Հայաստանի կորիզն է, որը կոտրել ուղղակի հնարավոր չէ»,-ասաց նա։
Փաստաբանը ասաց նաև, որ վերջինը ինքն է հանդիպել Առուշանյանին և փոխանցեց նրա խոսքերը. «Ասեց` ուզում եմ իմ անունից իմ գորիսեցիներին ասես` ես ձեր ցավը տանեմ, անկոտրում ժողովուրդ»: