Ֆրանսիայում ձերբակալվել է հանցավոր խումբ, որի մեջ եղել են հայեր
Ֆրանսիացի ոստիկանները հայտնաբերել են միջազգային հանցավոր խմբավորում, որը զբաղվում էր գողացված մեքենաներով և ծխախոտի մաքսանենգությամբ: Հանցագործների ցանցում ներգրավված են եղել հետխորհրդային երկրների ռուսախոս ներկայացուցիչներ, հայտնում է Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը:
«Ոստիկանները, Ամիեն քաղաքի որոնողափրկարարական ստորաբաժանումը և Հանցագործության դեմ պայքարի կենտրոնական գրասենյակը դադարեցրել են հանցավոր կառույցի գործունեությունը»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Интерфакс- ը:
Գործողության արդյունքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել մոտ քառասուն մարդու, ովքեր ներգրավված էին հանցավոր խմբում: Ձերբակալվածների մեծ մասը ծագումով հայեր են և վրացիներ, ովքեր կազմել են ռուսական մաֆիայի մաս: