Անգելա Մերկելը Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիա է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:
Նախագահ Էրդողանն ու Մերկելը ներկայումս բանակցություններ են վարում Ստամբուլում:
Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերությունների և տնտեսական համագործակցության հարցերից, կողմերը նախատեսում են նաև քննարկել Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակը: