Դանի Ալվեշը խոսել է Մեսսիի և Նեյմարի մասին
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը խոսել է Նեյմարի եւ Լիոնել Մեսսիի ՝ ակումբից հեռանալու մասին:
«Չեմ ուզում ճնշում գործադրել ակումբի վրա, բայց «Բարսան» կորցրել է շատ ավելին, քան պարզապես ֆուտբոլիստները: Ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի նրանք մնային ակումբում: Շատ դեպքերում դա վերաբերում է ոչ թե սպորտային խնդիրներին, այլ այն հարգանքին, ինչ ֆուտբոլիստները տվել են այս ակումբին:
Մարդկանց համար կարեւոր է սիրված զգալ: Երբ դա այդպես է, մարդը անցնում է նոր մակարդակի », - ասել է Ալվեսը: