Ժոզե Մոուրինյոն «Նյուքասլ»-ի գլխավոր մարզչի թեկնածուներից է
«Նյուքասլը» շարունակում է նոր գլխավոր մարզչի որոնումները այն բանից հետո, երբ սաուդցիները գնել են ակումբը:
Ինչպես հայտնում է Il Messaggero-ն՝ Ժոզե Մոուրինյոն, ով աշխատում է «Ռոմա»-ի հետ, «Նյուքասլի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է: Այնուամենայնիվ, պորտուգալացին կենտրոնացած է «Ռոմա»-ում իր աշխատանքի վրա:
Մոուրինյոն լավ հարաբերություններ ունի «Ռոմայի» սեփականատերերի հետ և 3 տարվա պայմանագիր ունի ակումբի հետ:
«Նյուքասլի» նոր սեփականատերերը կարծում են, որ Մոուրինյոյի նման մասնագետի ներգրավումը կնպաստի ակումբի միջազգային հեղինակության բարելավմանը: