Ֆիզուլիի օդանավակայանին տրվել է միջազգային կարգավիճակ
Ֆիզուլիի օդանավակայանին տրվել է միջազգային կարգավիճակ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az-ից։
Փաստաթղթի համաձայն՝ միջազգային չվերթների ոլորտում համապատասխան չափանիշներին համապատասխանող Ֆիզուլիի օդանավակայանին տրվում է միջազգային կարգավիճակ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է այդ մասին տեղեկացնել համապատասխան միջազգային կազմակերպություններին: