Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից․ Իրանում պատասխանել են Ալիևի մեղադրանքներին
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թվիթթերում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա արած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ալիևը նշել էր, թե իբր Հայաստանն ու Իրանը համագործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում։ Շամխանին մասնավորապես նշել է․
«Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհում հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը: Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից»։
Ընդգծենք, որ ավելի վաղ Ալիևի հայտարարությունը հերքել էր նաև Իրանի ԱԳՆ-ն։