Կրակոցներ՝ ԱՄՆ-ի մարզադաշտերից մեկում․ կան վիրավորներ
Չորս մարդ, որոնցից երկուսը՝ անչափահաս, վիրավորվել են ամերիկյան Ալաբամա նահանգի Մոբայլ քաղաքի մարզադաշտում հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանապետ Փոլ Փրեյնի խոսքով՝ տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ մարզադաշտում անցկացվել է ամերիկյան ֆուտբոլի հանդիպում ավագ դպրոցի աշակերտների շրջանում: Խաղը դադարեցվել է կրակոցների պատճառով: