Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի թեստը դրական է, նրան մեկուսացրել են Տոկիոյում
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է՝ չմասնակցի աշխարհի առաջնությանը: Հայաստանից մեկնելիս Դավթյանի «Covid-19»-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես «Հանեդա» օդանավակայանում կրկին հանձնել են «Covid-19»-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական: Այս մասին հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Դավթյանը չունի ոչ մի ախտանշան, և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում: Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ «Covid-19»-ի թեստ վերցնեն, քանի որ Հայաստանի թիմում համարում են, որ այդ թեստի պատասխանը սխալ է, սակայն ճապոնական կողմը դեռ հրաժարվում է կրկին թեստավորել հայ մարզիկին:
Աշխարհի առաջնություն անցկացվելու է Կիտակյուշու քաղաքում հոկտեմբերի 18-24-ը: Հայաստանի հավաքականում են նաև Հարություն Մերդինյանը, Գագիկ Խաչիկյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, մրցավար Հակոբ Սերոբյանը: