Ալբանիայի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է չորս ռուսաստանցիների դի
Ալբանիայի հյուրանոցի շոգեբաղնիքում հայտնաբերվել են չորս ռուսաստանցիների դիեր, հայտնում է «Albanian Daily News»-ը:
Հաղորդվում է, որ մարմինները հայտնաբերվել են ուրբաթ երեկոյան՝ հոկտեմբերի 15-ին, Կավայի շրջանի Քերեթ գյուղում:
Հայտնի է նաև, որ զոհերը եղել են 31, 37, 40 եւ 58 տարեկան, երկու տղամարդ և երկու կին: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ Ալբանիայում Ռուսաստանի դեսպանատանը տեղեկացվել է միջադեպի մասին: