Ադրբեջանը բանակը վերակազմավորելու քայլեր է անում. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարբարոսների ՊՆ-ն հայտարարություն է տարածել.
«Ադրբեջանական բանակն ընդունում է այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են կամավոր ավարտել ակտիվ զինվորական ծառայությունը: Ծառայության ընդունվում են մինչև 30 տարեկան զինծառայողները, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն և ավարտել են պարտադիր զինվորական ծառայությունը: Սկզբում ընդունվողները վերապատրաստման դասընթացներ պետք է անցնեն, այն հաջողությամբ ավարտելուց հետո կնքվելու է եռամյա պայմանագիր, և նրանք նշանակվում են համապատասխան պաշտոնների` իրենց մասնագիտություններին համապատասխան»:
Փաստորեն նոր սպայական կազմի ակտիվ վերապատրաստում են սկսել: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել են սպաների զգալի թիվ, իսկ այժմ նորերի են պատրասում»: