Ավստրալիայի ոստիկանները հայտնաբերվել են 450 կգ հերոին
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը և սահմանապահ ծառայությունը 450 կգ հերոին են հայտնաբերել Մալազիայից Մելբուրն առաքվող սալիկների տուփի մեջ:
Թմրանյութի գործով կալանավորվել է Մալայզիայի քաղաքացին: Նրան մեղադրանք է առաջադրվել: Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ ձերբակալվածին սպառնում է ցմահ ազատազրկում:
Առգրավված հերոինի ընդհանուր արժեքը գնահատվում է 140 մլն դոլար: Թմրանյութի խմբաքանակն առաքվել է Տուլամարին օդանավակայանի մոտ գտնվող արդյունաբերական տարածք: