Դա լինելու է եվրոպամետ կառավարություն․ Անգելա Մերկելը խոսել է Գերմանիայի նոր կառավարության մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ երկրի նոր կառավարությունը, որը կազմված է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, Կանաչների և լիբերալ ազատ դեմոկրատական կուսակցությունից, ձևավորվելու դեպքում հավատարիմ կմնա եվրոպամետ քաղաքականությանը։
Նա նման հայտարարություն է արել ուրբաթ օրը Բելգիա կատարած այցի ժամանակ:
«Դա լինելու է եվրոպամետ կառավարություն, որը գիտի, թե ինչ է նշանակում Եվրոպան մեր երկրում խաղաղության և ազատության համար»,-Մերկելի խոսքերն է մեջբերում «DPA» գործակալությունը:
«Իհարկե, կան ակնկալիքներ, որ կառավարությունը կշարունակի մեր սկսած գործերից շատերը և, իհարկե, նոր շեշտադրումներ կանի», - ասել է հեռացող կանցլերը: