Ինչո՞ւ է Իրանի բանակի գլխավոր շտաբի պետը մեկնում Մոսկվա
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադդամը:
«Բաղերին` բարձրաստիճան ռազմական պատվիրակության գլխավորությամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով կմեկնի Ռուսաստան»,-Մոկադդամի խոսքը մեջբերում է Ria.ru-ն։
Նրա խոսքով` Բաղերին ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում երկրների համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Այցը նախատեսված է հաջորդ շաբաթ: