Հարձակումներ՝ Կանադայում․ կան վիրավորներ
Կանադայի Կալգարի քաղաքում տեղի ունեցած մի շարք հարձակումների հետևանքով չորս մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանությունը:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ այս հարձակումները պատահական են եղել և չունեն հստակ շարժառիթ»,-ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ:
Երկու տուժածների վիրահատել են, որից հետո նրանք դեռ հիվանդանոցում են:
Երրորդը հոսպիտալացում չի պահանջում, իսկ չորրորդը տեղափոխվել է հիվանդանոց եւ շուտով դուրս գրվել: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։