Թուրքի հետ ի՞նչ խաղաղություն... ամեն օր Աստծուն փառք եմ տալիս, որ Նիկոլի նման քաջ, գրագետ ու ազնիվ տղան մեր վարչապետն է. զրույց` անծանոթի հետ
Նարե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր և Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկի զրույցը։
«Այսօր զրուցում էի մի անծանոթ կնոջ հետ:
Ես - Ինչպե՞ս եք ապրում, հոգում ձեր ծախսերը:
Կինը - Է՜հ, մի՛ ասա, ազիզ ջան: Ես չեմ աշխատում, ամուսինս հաշմանդամ է, օրվա հացի կարոտ ենք:
Ես - Իսկ ի՞նչ եք մտածում երկրի ապագայի մասին: Կարո՞ղ է խաղաղություն հաստատվի, սահմանները բացվեն
Կինը - Օ՜ֆ, չէ՜, թուրքի հետ ի՞նչ խաղաղություն, չեմ հավատում, գնալով վատանալու է:
Ես - Իսկ ի՞նչ կարծիք ունեք վարչապետի մասին:
Կինը - Ո՞ւմ, Նիկոլի՞: Ազիզ ջան, ես ամեն օր Աստծուն փառք եմ տալիս, որ Նիկոլի նման քաջ, գրագետ ու ազնիվ տղան դարձել է մեր վարչապետը:
Ես - ???????????
/վարագույր/»։