Աֆղանստանի մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի
Աֆղանստանի Կանդահար քաղաքի շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի։ Այս մասին Ria.ru-ին հայտնել է տեղական հիվանդանոցներից մեկի աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր միջադեպի հետևանքով 41 զոհի մասին: Աղբյուրը հավելում է, որ վերջին տվյալներով՝ 83 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել նախօրեին:
Երեք մահապարտ ահաբեկիչ իրականացրել են հարձակումը, ևս մեկ մարդ կրակ է բացել շենքի մոտ: ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ խմբավորումը։