Ուժգին երկրաշարժ` Ինդոնեզիայում․ կան զոհեր և վիրավորներ
Ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, յոթը վիրավորվել են, հայտնում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով տեղական իշխանություններին:
Երկրաբանական ծառայության տվյալներով` 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կղզու արևելյան մասում։ Էպիկենտրոնը ընկած էր 10 կիլոմետր խորության վրա:
Աղետների կառավարման գործակալության Բալի նահանգի աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ երկու մարդ մահացել է Բանգլի շրջանում, իսկ մեկը ՝ Կարանգասեմում: Նա հավելել է, որ կղզում գտնվող ևս յոթ մարդ վիրավորվել է: