Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է դեպի Եվրոպա թմրամիջոց փոխադրելու մեջ
Այսօր կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը մոտ 30 տարի Իրանի հետ միասին դավադրաբար օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները՝ դեպի Եվրոպա թմրամիջոցներ փոխադրելու համար։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական աղբյուրներից:
Ալիևը մասնավորապես նշել է. «Ադրբեջանը Իրանի հետ 130-կիլոմետրանոց պետական սահմանը վերականգնելուց հետո, որը նախկին 30 տարում Հայաստանի վերահսկողության տակ էր, արգելափակեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը Իրանից դեպի Ադրբեջանանական Ջաբրայիլի վրայով դեպի Հայաստան եւ Եվրոպա»,-ասել է Ալիևը: