«Բարսելոնան» ցանկանում է թիմ հրավիրել Սեզար Ասպիլիկուետային
«Բարսելոնան» հույս ունի, որ մրցաշրջանի ավարտից հետո Սեզար Ասպիլիկուետային ազատ գործակալի կարգավիճակով ձեռք կբերի, հաղորդում է Fichajes-ը:
«Չելսիի» պաշտպանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ ևա յդ ամենից ցանկանում է օգտվել կատալոնական ակումբը, որտեղ ցանկանում են փոխել թիմի պաշտպանական գիծը։
Հավելենք, որ իսպանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված այլ ակումբներ այս պահին դեռ չկան։