Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Goal.com-ը, լեհ հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։
Նշվում է, որ ֆուտբոլիստը կարող է պայմանագրի ավարտից մեկ տարի շուտ փոխել ակումբային գրանցումը։
Լևանդովսկու պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»։