Իվան Պերիշիչը կարող է հեռանալ «Ինտերից»
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի ապագան դեռ անորոշ է։
Ինչպես հայտնում է Goal.com-ը, միլանյան թիմի ղեկավարները խորվաթ ֆուտբոլիստին հասկացրել են, որ թիմում մնալու համար նա հարկադրված է գնալ աշխատավարձի նվազման։
Թիմի և ֆուտբոլիստի միջև համաձայնության բացակայության դեպքում Պերիշիչը կարող է ազատ գործակալի կարգավիճակով փոխել ակումբային գրանցումը։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։