Գեղարքունիքում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, որը կողաշրջվել է և հայտնվել դաշտում․ կա 3 վիրավոր
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկին «Mercedes»-ի տակից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները։
Վիրավորներից երկուսին Սևանի հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, իսկ մեկին՝ Սևանի բժիշկների հերթապահ խումբը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։