«Լիվերպուլը» կարող է թիմ վերադարձնել Ֆելիպե Կոուտինյոին
«Լիվերպուլը» չի բացառում Ֆելիպե Կոուտինյոյին ՝ «Էնֆիլդ» վերադարձնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է El Chiringuito- ն: Աղբյուրը նշում է, որ բրազիլացին ցանկանում է վերադառնալ Անգլիա, իսկ իր նախկին ակումբն այս պահին մտածում է հնարավոր վերադարձի մասին։
Կոուտինյոն 2018 թվականին տեղափոխվեց կատալոնական ակումբ, սակայն դրանից հետո նա այդպես էլ չկարողացավ իր տեղը գտնել ակումբում։ Դեռևս հստակ այլ տեղեկություններ չկան Կոուտինյոի վերադարձից։
Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական և իսպանական մի շարք այլ ակումբներ ևս։