«Լիվերպուլը» ցանկանում է գնել Ժոաո Ֆելիշին
Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է առաջիկա ամռանը թիմ հրավիրել Ժոաո Ֆելիշին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբը դիտարկում է պորտուգալացուն թիմ հրավիրել արդեն իսկ 2022 թվականի ամռանը։ Նրա տրանսֆերն այս պահին գնահատվում է մոտ 68 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Ընդգծենք, որ Մադրիդի «Ատլետիկոն» այս պահին չի ցանկանում վաճառել իր ֆուտբոլիստին, ում հետ կապում է մեծ հույսեր։