Ֆրանկ Կեսյեն կարող է տեղափոխվել «Ինտեր»
Ինչպես արդեն հաղորդվել էր, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն մոտ է «Միլան»-ը լքելուն: Իտալական ԶԼՄ-ների վերջին հրապարակումների համաձայն՝ «Ինտեր»-ը հետաքրքրված է աֆրիկացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Ներաձուրիները ակնկալում են անվճար պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, քանի որ Ֆրանկի պայմանագիրը «ռոսոներիների» հետ հաշվարկված է մինչև 2022 թվականի հունիսի վերջ: Կեսյեն մեծ պահանջարկ ունի եվրոպական թոփ ակումբների շրջանում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ը, «ՊՍԺ»-ն, կատալոնական «Բարսելոնա»-ն:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը միլանյան թիմի գույները պաշտպանում է 2019 թվականի հուլիսից: