Բրազիլացի Ռոնալդոն նշել է, թե ո՞վ է իր համար այս տարվա «Ոսկե գնդակի» ֆավորիտը
Մադրիդի «Ռեալ»-ի և «Ինտեր»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն ցանկանում է, որ այս տարի «Ոսկե գնդակ»-ը նվաճի Մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեման:
«Ոսկե գնդակ»-ի իմ թեկնածուն Բենզեման է, անկասկած: Լավագույն ռմբարկուն, վերջին 10 տարիների ֆուտբոլային աշխարհի հսկան, և ամենակարևորը՝ չեմպիոնը: Դուք այդպես չե՞ք կարծում», - գրել է բրազիլացին Instagram-ում: