Ալիևը խոսել է Շուշիում հայերի կողմից այսպես կոչված ադրբեջանական 16 մզկիթների ավերման մասին
Շուշի քաղաքում Հայաստանը մինչ օկուպացիան ավերել է գոյություն ունեցող 17 մզկիթներից 16-ը:
«Մեկը մնացել է «հանդուրժողականության» դրսևորում ցուցադրելու համար և Իրանից, այսպես կոչված, մասնագետների օժանդակությամբ փորձ արվեց այն ներկայացնել որպես պարսկական»,- այդ մասին Իլհամ Ալիևն ասել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Նա ընդգծել է, որ օկուպացված տարածքներում տներն ու շենքերը ապամոնտաժվել են և քարերը վաճառվել Հայաստանին և Իրանին:
«Նաև հսկայական վնաս է հասցվել բնությանը, մոտ 60 հազար հեկտար անտառ է հատվել, սղոցվել և վաճառվել Հայաստանին և Իրանին»,- նշել է Ալիևը: